«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ այլ կազմակերպության կողմից շինարարական աշխատանքների ժամանակ վնասվել է ստորգետնյա գազատարը, ինչի պատճառով հոկտեմբերի 8-ին ժամը 18:50-ից դադարեցվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի մի հատվածի առանձնատների, Ծարավ Աղբյուր փողոցի մի հատվածի առանձնատների գազասպառողների, հարակից կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։