Ալավերդիում ահաբեկում են մեր թիմակիցներին․ Մանե Թանդիլյան

Իշխանություններն Արցախից հրաժարվելը, թշնամու ագրեսիան, պետության տարածքային կորուստները այնքան ծանր չեն տանում, որքան «Ապրելու երկիր» կուսակցությանը Ալավերդիում կրած պարտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ապրելու երկիր» կուսակցությա համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Ընտրություններից անմիջապես հետո մինչև այս պահը իշխանությունները՝ իրենց բոլոր ռեսուրսները (վարչական, ուժային, ֆինանսական, կրիմինալ) կենտրոնացրել են Ալավերդիում՝ ահաբեկելու մեր թիմակիցներին՝ նպատակ ունենալով խաթարել համայնքի ղեկավարի ընտրությունները, որի մասով ունենք հստակ համաձայնություն ՀԱԿ-ի հետ։

Իշխանությունների ստոր ու ճղճիմ գործելաոճը նորություն չէ։

Մենք, իհարկե, պատրաստ էինք գործընթացների նման զարգացման, և ժողովրդի վստահությունը ստորությամբ խլել չի հաջողվելու»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել