Անչափահասը դանակահարել է հասակակցին. ոստիկանություն

Հոկտեմբերի 5-ին, ժամը 22.25-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի և ձախ արմնկային հոդի ծակած-կտրած վերք» ախտորոշումով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են Տավուշի մարզի Պտղավան բնակավայրի 17-ամյա բնակչին մարմնական վնասված պատճառողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 01.30-ին նույն մարզի Հաղթանակ բնակավայրի 17-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և ներկայացրել դիմում-մեղայական, որ հասակակից պատանուն ինքն է դանակահարել:

Դիմում-մեղայականը ներկայացվել է նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հաղթանակ բնակավայրի 17-ամյա բնակիչը ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել