Հոկտեմբերի 5-ին, ժամը 19։26-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Սոլակ գյուղի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:37-ին, մարվել՝ 22:14-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։