Թափուր հաստիք՝ վարչապետի աշխատակազմում

ՀՀ վարչապետի աշխատակազմում առկա է քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչությունում փորձագետի թափուր հաստիք։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության հայտարարությունից։

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․

Փորձագետը՝
1) իրականացնում է կառավարություն ներկայացված հանրագրերի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառությունը.
2) իրականացնում է իր գործունեության ոլորտի ծրագրերի մշակումը և դրանց նկատմամբ մոնիթորինգի իրականացման աշխատանքները.
3) իրականացնում է իր գործունեության ոլորտների դիմումների, առաջարկությունների, բողոքների, հանրագրերի քննարկման և ընթացքի ապահովման ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը::
Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 տարի ժամանակահատվածով։

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

Փորձագետն ունի բարձրագույն կրթություն, ՀՀ Սահմանադրության, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի և ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի իմացություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Փորձագետի պարտականությունները`

Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2022 թվականի հոկտեմբերի 10-ը ներառյալ։

Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները [email protected] էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3×4 սմ չափսի.
7) համառոտ CV:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 756, էլ. փոստ` [email protected]/:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել