Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտի քաղաքապետի եւ շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են քաղաքաշինական ծրագրերին, գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներին եւ տեղերում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին ու դրանց լուծման հարցում պետական եւ համայնքային կառույցների փոխլրացված համագործակցությանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել է ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել