Քննչական կոմիտեից հայտնում են, որ հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզում ական է պայթել։ Ըստ տարածվող լուրերի` նշվում էր, որ տուժել է Ճամբարակ քաղաքի բնակիչ 31-ամյա տղամարդ, ով ժամը 18։00-ի սահմաններում պատահաբար կանգնել է ականի վրա, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն:
Կոմիտեից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ինչ վերաբերում է տուժածի մասին տեղեկությանը, նշեց, որ տղամարդը որևէ վնասվածք չի ստացել, պարզապես պայթյուն է եղել: