Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ ձախողել են «Ապագա կա» խոստումն ու եկել է իրենց հեռանալու ժամանակը:
Հարցին՝ ապագան ո՞րն է՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Ապագան այն է, որ մենք պատերազմ չունենանք»:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկած մասնակի իշխանափոխության հարցին՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Պարոն Քոչարյանը շատ ճիշտ ասաց՝ մատերն էլ կտրեն, որևիցե մեկն իր ու Իշխան Սաղաթելյանի համար չի քվեարկի»:
Նա ասաց, թե վարչապետի պաշտոնում եղել է մեկ ցանկալի թեկնածու, քվեարկել են նրա օգտին ու նա այժմ ՀՀ վարչապետն է: