Հոկտեմբերի 5-ին Հայաստանում նշվում է ուսուցչի օրը։ Երևանի ավագանու անդամներից Լևոն Զաքարյանը հայտնում է, որ դպրոցներից մեկից ահազանգ է ստացվել դրամահավաքի վերաբերյալ։
Նա դիմել է ուսուցիչներին․
«Այս անգամ ծնողներին չեմ դիմում, այլ՝ ուսուցիչներին։
Սիրելի՛ ուսուցիչներ, խնդրում եմ ձեզ թույլ մի տվեք գումար հավաքեն, որ ձեր համար ծաղիկներ կամ նվեր առնեն։
Ես վստահ եմ՝ ձեզանից շատ շատերը վեր են այդ ամենից ու դրա համար չէ, որ աշխատում եք դպրոցում։
Հավատացեք, հավաքում ու գրում են մեզ, որ դպրոցներում դրամահավաք է։ Կոնկրետ դպրոցի համարով, դասարանով ասում են։
Չգիտեմ, տգեղ է այս ամենը, շատ տգեղ ու օրվա խորհուրդ փչացնող»։