Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը հայտնում է․
«Երեկվանից ֆեյսբուքյան տարբեր օգտատերեր կիսվում են գրառումներով՝ լուսանկարում պատկերված կնոջը կացարանով ապահովելու հարցի առնչությամբ։
Տեղեկացնում եմ, որ քաղաքացու մոտ և երեկ, և այսօր եղել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության սոցաշխատողները, Անօթեւանների ժամանակավոր կացարանի աշխատակիցները՝ հոգեբան, բուժաշխատող։ Քաղաքացուն առաջարկվել է տեղափոխել խնամքի հաստատություն կամ կացարան, բայց վերջինս հրաժարվում է (առանց քաղաքացու համաձայնության նախարարությունը նման իրավասություն չունի):
ՄՍԾ սոցաշխատողները այսօր կայցելեն նաև կնոջ բնակության հասցե, կփորձեն զրուցել նաև հարազատների հետ:
Ամեն դեպքում, նախարարությունը պատրաստակամ է ապահովել կնոջը կացարանով, խնամքով: