Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
