«Հաղթանակ» զբոսայգում ապօրինի Чертово колесо են սարքել․ Հրաչյա Սարգսյան

«Հաղթանակ» զբոսայգում Чертово колесо կառուսել է տեղադրվել։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նա հարց ուղղեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին՝ հարցնելով, արդյո՞ք արձանագրություն կազմվել է։

Վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը նշեց, որ տեղյակ է խնդրին։ Այն կառուցվել է մինչև հունիս ամիսը։ «Ոստիկանությունի էլ ունենք, պետք է գրություն կազմենք»,-ասաց նա։

Քաղաքապետը հանձնարարեց արդյունքների մասին զեկուցել մյուս գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել