Կդադարեցվի Լոռու և Արարատի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու և «Մուրացան» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 4-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս համայնքի Նորամարգ, Սիս և Սիփանիկ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել