Լեհ քաղաքական գործիչ և փաստաբան Տոմաշ Լեխ Բուչեկը անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության աղմկահարույց տեսանյութին` այն որակելով որպես Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների ապացույց։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` լեհ գործիչը հրապարակել է նշված տեսանյութը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։ «Ստացել եմ ապացույցներ Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների մասին։ Տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները գնդակահարում հայ ռազմագերիներին։ Այս տեսանյութը նկարահանվել է սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանները խախտելու ժամանակ», – գրել է Բուչեկը։