Նիկոլ Փաշինյանը՝ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասին

Սոցցանցերում հերթական սահմռկեցուցիչ տեսանյութն է տարածվել. ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այս մասին թվիրթերյան իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար։ Հայաստանը կօգտագործի բոլոր առկա միջազգային մեխանիզմները՝ ապահովելու հետաքննություն ու հաշվետվողականություն։

Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ արձագանքի արժանանան՝ ագրեսորի համար հետևանքներով»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել