17-ամյա պատանին ծեծի էր ենթարկել 14-ամյա պատանուն, որն էլ իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ էր հասցրել նրան․ ոստիկանություն

Օգոստոսի 26-ին, Ժամը 20.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ժամը 20.40-ին հիվանդանոցային երկրորդ ահազանգն է ստացվել. «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 14-ամյա պատանի:

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Դավիթաշեն թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 17-ամյա պատանին ծեծի էր ենթարկել 14-ամյա պատանուն, որն էլ իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ էր հասցրել նրան:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել