Դանակահարություն Էջմիածին քաղաքում. ոստիկանություն

Օգոստոսի 25-ին, ժամը 00.10-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 40-ամյա տղամարդ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 24-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդուն դանակահարել էր 22-ամյա հարևանուհին:

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 22-ամյա աղջիկը ներկայացել է Վաղարշապատի բաժին:

Նա ներկայացվել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել