Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը որոշ մարզերում նորմայից բարձր է

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել