ԱՄՆ-ը պատասխանել է Ադրբեջանի քննադատությանը՝ դեսպան Ռիկերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակելու առիթով

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելու վերաբերյալ՝ պաշտոնական Բաքվի քննադատական արձագանքին: Տեղեկանում ենք Առաջին լրատվական ալիքից:

Հանրային կապերի գրասենյակի փոխխոսնակ Վեդանթ Պանտելը նշել է՝ ԱՄՆ պետքարտուղարը Ֆիլիպ Ռիկերին «Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել՝ ընդգծելու ԱՄՆ-ի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում»։

«Մենք հանձնառու ենք դյուրացնելու ուղիղ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ, բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ գործակցելով՝ հասնելու երկու երկրի միջև համապարփակ խաղաղ կարգավորման»,- ընդգծել է Պանտելը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայտարարել էր, որ Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել