Դանակահարություն Երևանում․ 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Օգոստոսի 18-ին, ժամը 02.55-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վերքով բուժօգնության է ընդունվել 31-ամյա երիտասարդ:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 01.00-ի սահմաններում Ավան թաղամասի Բաբաջանյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր մայրաքաղաքի Իսակովի պողոտայի 21-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել