Ծեծկռտուք՝ Փյունիկ-Ցրվենա Զվեզդա խաղից հետո

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Փյունիկ-Ցրվենա Զվեզդա խաղից անմիջապես հետո երկրպագուների ու կարգադրիչների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում է Armsport-ը։

Հիշեցնենք, որ այսօր Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Երևանում պարտվել էր սերբական «Ցրվենա Զվեզդային»:

Հիշեցնենք, որ երկրորդ խաղակեսի սկզբում մի խումբ երկրպագուներ պաստառները պարզած մտան խաղադաշտ, որի վրա գրված էր «Աղավնոն չենք հանձնելու»:

Մինչև այդ, խաղասկզբում հյուսիսային տրիբունայի անմիջական հարևանությամբ՝ արևելյան տրբունայում հայ երկրպագուներից մի քանիսը պաստառ բացեցին, որի վրա գրված էր «Kharabakh is Armenia, Kosovo is Serbia»:

Պաստառը մեծ ոգևորություն առաջացրեց հայ ու սերբ երկրպագուների մոտ: Արևելյան մարզադաշտում գտնվող երկրպագուները սկսեցին վանկարկել «Արցա՛խ, Հայաստան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել