«Սոթքի հատվածում եղբորս տղան ծանր վիրավորում է ստացել». զինվորի հարազատ

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ՝ օգոստոսի 6-ին, հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում ադրբեջանցու արձակած կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել եղբորս տղան ու տեղափոխվել Երևան։ «Խաղաղ» ենք ապրում Հայաստանում։
Այս մասին դեռ որևէ պաշտոնական հրապարակման չեմ հանդիպել»։

Հիշեցնենք, օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):

«Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,-նշված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել