Ժամկետային զինծառայող է հրազենային վիրավորում ստացել․ ՀՀ ՊՆ

Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,-նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել