Տեղի է ունեցել պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն

N զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Զորամասի հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին հայրենիքին մատուցած ծառայության համար, բարեմաղթանքի խոսքեր հղել և հաջողություն մաղթել քաղաքացիական կյանքում։ Երկամյա բարեխիղճ ծառայության համար մի շարք զորացրվող զինծառայողներ արժանացել են խրախուսական պարգևների։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել