Բուհերում կիրականացվեն նորարարական ու զարգացման ծրագրեր

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակում բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացնելու է նորարարական ու զարգացման ծրագրեր՝ նպաստելով դասավանդման և ուսումնառության միջավայրի, հետազոտական կարողությունների զարգացմանը:

Այդ ծրագրերն իրականացվելու են «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը» բաղադրիչի միջոցով:

ՆՄՀ-ի դրամաշնորհները մրցակցային հիմունքներով ուղղվելու են բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը, դրանց ընդհանուր կարողությունների հզորացմանը: Դրամաշնորհների տրամադրումը միաժամանակ նպաստելու է բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական գործունեության որակի և արդյունավետության բարձրացմանը, կառավարման համակարգի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի և դասավանդման մեթոդների արդիականացմանը, կրթական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ներդրմանը, ինչպես նաև աշխատաշուկայի հետ կապերի զարգացմանը։

Հաշվի առնելով ժամանակի մարտահրավերները՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» շրջանակում կազմակերպվող ՆՄՀ-ի նոր շրջափուլը համահունչ կլինի ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրին և կնպաստի ԲՏՃՄ (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ինֆորմատիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն) ուղղությամբ կրթության որակի բարելավմանը:

Այս պահին բաղադրիչի աշխատանքների համատեքստում ընթանում են ՆՄՀ ընթացակարգերի և ՆՄՀ ղեկավար ձեռնարկի վերանայման աշխատանքները: ՆՄՀ ղեկավար ձեռնարկի հաստատմանը հաջորդելու են բուհերի ներկայացուցիչների իրազեկման նպատակով աշխատաժողովի կազմակերպման, հայտերի ներկայացման և ընտրության փուլերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել