Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. Արսեն Բաբայան

Թարմացված: 13:40: Մամիկոն Ասլանյանին ճնշման կտրուկ տատանման պատճառով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Քիչ առաջ ստացա տեղեկություն, որ Վանաձորի ընտրված համայնքապետ, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին գրառում է կատարել «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը:

«Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է»,-նշել է նա:

Նշենք, որ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել և խափանման միջոցը կալանք է ընտրվել 2021թ. դեկտեմբերի 15-ին` ավագանու առաջին նիստից ընդամենը մի քանի օր առաջ:

Հիշեցնենք նաև, որ ինչպես հայտնի է, 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի են ունեցել Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններ: Վանաձոր համայնքի ավագանին բաղկացած է 33 անդամից: Ընտրություններին մասնակցել են 10 քաղաքական ուժ: Սահմանված նվազագույն շեմը հաղթահարել են հինգ քաղաքական ուժ, և մանդատները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

  1.  «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք՝ 15 մանդատ,
  2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 9 մանդատ,
  3. Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5 մանդատ,
  4. «Հայրենիք» կուսակցություն՝ 2 մանդատ,
  5. «Ապրելու Երկիր» կուսակցություն՝ 2 մանդատ:

Արդյունքում` «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը, որոշել է ավագանու անդամ այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ ձևավորել դաշինք` համայնքի գործադիր իշխանությունն իրացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել