Մետրոպոլիտենի մեքենավարները գործադուլ են սկսել։ Կայարանները փակ են, քաղաքացիները չեն կարողանում օգտվել մետրոյից։
Iravaban.net-ի հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը մանրամասնեց.
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են։ Մետրոպոլիտենի մեքենավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Այս պահին մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է մեքենավարների հետ՝ ակնկալելով, որ նրանք րոպե առաջ կանցնեն իրենց աշխատանքային պարտականությունների բնականոն կատարմանը։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։