Հուլիսի 22-ին քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում Մեղրիում հայտնաբերվել ու, թմրամիջոց օգտագործելու և պահելու կասկածանքով, ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի, 33-ամյա մի տղամարդ։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Նրա անձնական զննությամբ հայտնաբերվել է ընդհանուր 6 գրամից ավելի քաշով ծխախոտի 8 գլանակ՝ մարիխուանայի նմանվող չորացված, մանրացված զանգվածով։
Դեպքի առթիվ Սյունիքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: