Ջրամատակարարման դադարեցման պատճառը «Մսի կոմբինատ-Նորագավիթ» ջրատարի վթարն է

Այսօր՝ հուլիսի 26-ին` ժամը 12:00-19:00, Արցախի 4 նրբանցքի, Արշակունյաց պող. 123-330 շենքերի, 127/18-333/1 անհատական տների և Նորագավթի 1-14 փողոցների ջրամատակարարման դադարեցման պատճառը «Մսի կոմբինատ – Նորագավիթ» ջրատարի վթարն է:

Այս խոշոր՝ 1000մմ տրամագծով խողովակաշարի վնասված հատվածից Արցախի 4-րդ նրբանցքում` նորակառույց ՋԷԿ-ի մոտ, արտահոսում է վայրկյանում 15 լիտր ջուր:

«Շենգավիթ» շահագործման տեղամասի մասնագետներն անում են առավելագույնը` առաջիկա ժամերին նշված տարածքների ջրամատակարարումը վերականգնելու համար:

Նշվում է նաև, որ հուլիսի 26-ին ժամը 14:30-20:00-ն կդադարեցվի Մամիկոնյանց 62 շենքի ջրամատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել