Վարչական պատասխանատվության են ենթարկվել 7 տրանսպորտային միջոցների վարորդներ․ ՔՏՀԱ տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության  ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության  իրականացումը։ Տեսչական մարմինը  հուլիսի 11-ին և 12-ին ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռում է  իրականացրել Արարատի մարզում։ 

Այս մասին տեղեկանում ենք Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմնից։

Մարզի  Եղեգնավան, Այգեվան, Լուսառատ համայնքներում  և միջպետական Մ-2, Հանրապետական Հ-8, Հ-11 և տեղական նշանակության Տ-2-50  ավտոմոբիլային ճանապարհի տարբեր հատվածներում  կշռվել են 13 տրանսպորտային միջոցներ։ Արդյունքում վարչական պատասխանատվության են ենթարկվել 7 տրանսպորտային միջոցների վարորդներ։ Տուգանքների ընդհանուր չափը կազմել է 3 միլիոն 200 հազար դրամ:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել