Երկարացվել է հ.2 տրոլեյբուսային երթուղու վերջնականգառը

Մայրաքաղաքի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից մինչև Չարբախի շուկա շահագործվող տրոլեյբուսային հ.2 ուղեգծում Երևանի քաղաքապետի որոշմամբ կատարվել է մասնակի փոփոխություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Երթուղու ուղեգիծը Արտաշիսյան-Շիրակի փողոցների խաչմերուկից երկարացվել է մինչև «Կլայկ» առևտրի կենտրոն, ուր և հ.2 երթուղին հասնում է ս.թ. հուլիսի 11-ից»,-նշվում է հաղորդգարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել