Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
«Երկրորդ կապիտուլյացիայի պաշտոնական մեկնարկը տրված է։
Թուրքիայի պարտադրած օրակարգով, Թուրքիայի պարտադրած նախապայմաններով հարաբերությունների կարգավորումը մի քայլով մեզ մոտեցնելու է վերջնական հանձմանը։ Թեև փաթեթավորումն, ինչ խոսք, գեղեցիկ է. շնորհավորանքներ, խաղաղության մասին երգեր և այլն»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: