Ջրանջատում Երևանում, Վայոց Ձորում և Սյունիքում՝ վթարային աշխատանքներով պայմանավորված

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 11-ին

-ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պողոտայի և նրբանցքների, Աթոյան անցուղու, Լոմոնոսով, Լոռիս Մելիքյան, Չեռնիշեվսկի, Թորամանյան, Ռոստովյան փողոցների, Սասունցի Դավիթ նրբանցքի, Դավիթ Բեկ 1, 2 թաղամասերի, նրբանցքի, Նոր Արեշ 3, 5, 12, 14, 16 փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 11:30-14:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Մյասնիկյան փողոցի ջրամատակարարումը,

-ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կարճևան գյուղի ջրամատակարարումը,

-ժամը 12:00-15:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Եղ.Թադեվոսյան 12-12/1, 12/2, 12/3-12/7 զույգ համարների, Տարոնց 3/1, 3/2, 7/1, 7/3 կենտ համարների շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 222-226 զույգ համարների շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 12:50-19:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ազատության 1-11 շենքերի, Արաբկիր 45, 47, 49 փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել