Առավելագույնը ինչ ժամկետ է նախատեսված փորձաշրջանի համար

Iravaban.net-ը հայտնում է, թե սովորաբար առավելագույնը ի՞նչ ժամկետ է նախատեսված փորձաշրջանի համար։

Փորձաշրջանի ժամկետը աշխատանքային պայմանագրում հիմնականում սահմանվում է մինչև երեք ամիս: Նախքան փորձաշրջանի ժամկետի լրանալը աշխատանքային պայմանագիրը հնարավոր է լուծել՝ առնվազն 3 օր առաջ ծանուցելով:

Սակայն Աշխատանքային օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մինչև վեց ամիս ժամկետով կարող է սահմանվել փորձաշրջան:

Աշխատանքային օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ փորձաշրջանի ընթացքում աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը` այդ մասին երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել