Հրատապ կարգով տեղի կունենա Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու դռնփակ նիստը

Քիչ առաջ տեղեկացանք, որ քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի գործով նյութերը հետ են վերադարձվել նախաքննության մարմին և նոր միջնորդություն է ներկայացվել` կալանավորման երկարացման համար:

Այս մասին տեղեկանում ենք «5165» շարժման հայտարարությունից:

«Այսօր` ս.թ. հուլիսի 8-ին, ժամը 18:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նստավայր Աջափնյակ 1 (Հասցե՝  Երևան, Նազարբեկյան թաղամաս 40) դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նախագահությամբ հրատապ կարգով տեղի կունենա Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու դռնփակ նիստը»,-նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել