ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե ուկրաինացի ազգայնականները ցանկանում են պայթեցնել Սլավյանսկի մանկատունը

Ուկրաինացի ազգայնականները ականապատել են Սլովյանսկի «Տոպոլեկ»-ի մանկատունը և ծրագրում են պայթեցնել այն, որպեսզի Ռուսաստանի զինված ուժերին մեղադրեն քաղաքացիական օբյեկտներին հարվածելու համար։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։

«Հաստատվել է, որ ուկրաինացի ազգայնականները հերթական ցինիկ սադրանքն են նախապատրաստում՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սլավյանսկում խաղաղ բնակիչների սպանությամբ, որպեսզի մեղադրեն Ռուսաստանի զինված ուժերին քաղաքացիական օբյեկտներին անկանոն հարվածներ հասցնելու համար», – ասել է Միզինցևը։

Գեներալ-գնդապետի խոսքով՝ ազգայնականները շենքում բռնի պահում են «Տոպոլեկ» մանկատան աշխատակիցներին։

«Միևնույն ժամանակ շենքը ականապատված է, և ազգայնական ստորաբաժանումների զինյալները ծրագրում են պայթեցնել այն ռուսական զորքերի կողմից ռազմական օբյեկտների վրա հրետանային հարվածների մեկնարկի ժամանակ»,- ասել է նա։

Միզինցևը հավելել է, որ սադրանքը նախատեսվում է լայնորեն տարածել արևմտյան ԶԼՄ-ների և ինտերնետային ռեսուրսների միջոցով։

«Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ հատուկ ռազմական գործողության առաջադրանքների կատարման ընթացքում ՌԴ ԶՈւ-ն խաղաղ բնակչությանը ցուցաբերում է համակողմանի օգնություն և աջակցություն»,-ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել