Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
Արտակ Կրկյաշարյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»:
Ավելի վաղ հայտնել էին, որ Ազգային ժողովը Կրկյաշարյանին ընտրել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր։