Բորիս Ջոնսոնը հայտարարել է իր հրաժարականի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:

Միաժամանակ նա նշել է, որ կշարունակի իր պարտականությունների կատարումը, մինչև նոր ղեկավարի նշանակումը:

Վերջին օրերին Մեծ Բրիտանիայում կառավարական ճգնաժամ է բռնկվել՝ երկու օրվա ընթացքում ավելի քան 50 մարդ լքել է կաբինետը, այդ թվում՝ առանցքային գերատեսչությունների ղեկավարներ, ինչպիսիք են ֆինանսների և առողջապահության նախարարությունները: Նրանք անվստահություն են հայտնել Ջոնսոնին և անհամաձայնություն հայտնել նրա աշխատանքային մեթոդներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիայում իշխող կուսակցությունը չի կարողացել բավարար ձայներ հավաքել՝ վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու համար:

Հիշեցնենք, որ Ջոնսոնի կառավարությունը «մեղադրվում» էր COVID-19 համաճարակի ժամանակ խնջույքներ կազմակերպելու համար, երբ նման հավաքներն արգելված էին ողջ երկրում։ Վերջերս հետաքննությունը պարզել է, որ Ջոնսոնն անձամբ է մասնակցել այդ երեկույթներին, ինչը նա նախկինում հերքել էր։

Միջադեպը հանգեցրել է Ջոնսոնի վարկանիշի անկմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել