Նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 4-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Սամվել Յուրիի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»: