Եվրախորհրդարանը ընդունեց մի շատ կարևոր բանաձև․ Հայկ Մամիջանյան

Ցանկանում եմ անդրադառնալ մեր սրբազան պայքարին՝ միջազգային արձագանքին․ այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Բոլորովին վերջերս՝ վեց օր առաջ, Դավիթ Շահնազարյանի և մեր շարժման մասնակից կուսակցությունների արտաքին հարաբերությունների կուսակցական դիվանագիտության արդյունքում Եվրախորհրդարանը ընդունեց մի շատ կարևոր բանաձև․ նախ արձանագրեց, որ ղարաբաղյան կոնֆլիկտը լուծված չէ։ Հստակ արձանագրեց, որ 44-օրյա պատերազմի նախաձռնողը, ագրեսորը Ադրբեջանն է։ Ավելի վաղ՝ նույն կառույցը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված մանդատն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը և լուծումը պետք է լինի 3 սկզբունքների հիման վրա։

Հիմա ես ուզում եմ հարցնեմ՝ Նիկոլ, բա ասում էիր, որ միջազգային հանրությունն ուզում է, որ նշաձողն իջեցնենք, այդ ո՞ր միջազգային հանրությունը՝ Թուրքիան ու Ադրբեջա՞նը։

Ավելի վաղ եղած բանաձևերում Եվրախորհրդարանը հաստատել է նաև, որ մեր բոլոր գերի տղաները պետք է վարադառնան հայրենիք։ Ամենակարևորներից մեկը՝ բանաձևում Ղարաբաղի տարածքը նշվում է որպես վիճելի տարածք, իսկ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի գյուղերն անվանում է Ադրբեջանական։

Ես ուզում եմ անդրադառնալ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությանը․ նա ասաց՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, առհասարակ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» տերմինը բանակցային գործընթացից դուրս է հանվել Ալիևի պահանջով։ Ի՞նչ ենք ստանում դրան ի պատասխան՝ Փաշինյանը իր հարցազրույցում չի օգտագործում այդ տերմինը։ Բացի այդ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է, որ բանակցային գործընթացը, օրակարգը որոշվում է, թելադրվում է Ալիևի կողմից ու դրան զրո պատասխան։

Հայ ժողովրդի անունից, որպես Ազգային ժողովի պատգամավոր հայտարարում եմ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցությունների թելադրողը Ալիևը լինեն չի կարող։ Նիկոլ, դու էլ չես կարող։ Այդ հարցազրույցում ինքը շատ ուրախանում էր, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում իբր հաղթել է Փաշինյանը։ Մեզ անվանեց պատերազմի կուսակցություն»,-նշեց Ալիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել