Վահագն Խաչատուրյանի հրամանագրով շարքային Դավիթ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ հունիսի 9-ին, Դավիթ Վարդանյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին հրամանագիր է սստորագրել:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Դավիթ Վահանի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- նշված է հրամանագրում :

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել