Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը «Դիմադրություն» շարժման այսօրվա հանրահավաքն ամփոփելիս խոսեց իրենց վաղվա անելիքների մասին:
«Վաղը առավոտյան՝ ժամը 9:00-ին բոլորին հրավիրում ենք Ֆրանսիայի հարապարակ: Երևանում ՀԱՊԿ-ի կարևոր միջոցառում է տեղի ունենալու և մենք պետք է շարժվենք այդ ուղղությամբ: Այսօրվա հնչեցրած մեր պահանջները վաղը ևս պետք է հնչեցնենք, որովհետև դա շատ կարևոր է: Մենք միասին պայամանավորվել ենք, որ Հայաստան ժամանող ցանկացած պատվիրակության համար մեր ձայնը պետք է լսելի դարձնենք:
Մենք աշխատանքային քննարկումների մեջ ենք մեր պայքարն ավելի արդիականացնելու և շարժմանը նոր թափ հաղորդելու, ընդլայնելու և այն վերջնական հաղթական ավարտին հասցնելու ուղղությամբ»,- ասաց նա:
Վերջինս նշեց, որ իրենց անելիքների հետ կապված առաջիկայում հանդես կգան մանրամասն ծրագրային դրույթներով: