Բաժանորդների անձնական տվյալները պահպանվում են օրենքով սահմանված կարգով և ՉԵՆ տրամադրվում երրորդ անձանց. «Յուքոմ» ՓԲԸ

«Յուքոմ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Այսօր «Յուքոմ» ՓԲԸ բազմաթիվ բաժանորդներ ստացել են երրորդ անձ հանդիսացող կազմակերպության SMS-հաղորդագրություն այն մասին, որ այդ կազմակերպությանն անհրաժեշտ են բանվորներ։ Մի շարք բաժանորդներ զանգել են նշյալ կազմակերպություն և ապատեղեկացվել են, որ իրենց հեռախոսահամարները տրամադրել է «Յուքոմ» ընկերությունը։

Կիսելով «Յուքոմ» ՓԲԸ բաժանորդների արդարացի վրդովմունքն իրենց անձնական տվյալների պահպանությանը և մեր Ընկերության հեղինակությանը վերաբերող այս դեպքի առնչությամբ՝ հայտնում ենք և ընգծում, որ «Յուքոմ» ՓԲԸ բաժանորդների անձնական տվյալները պահպանվում են օրենքով սահմանված կարգով և ՉԵՆ տրամադրվում երրորդ անձանց՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի։

Երրորդ անձինք իրենց գովազդային SMS-հաղորդագրություններն ուղարկում են VAS-օպերատորների միջոցով, օրենքով սահմանված կարգով։

«Յուքոմ» ՓԲԸ-ն անընդունելի է համարում իր հեղինակությանը վնասող ապատեղեկատվության տարածումը և հետևողական քայլեր է ձեռնարկում նմանօրինակ դեպքերը բացառելու ուղղությամբ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել