Այս երկու կետերը ներառված են մեր շարժման հայտարարության մեջ, որն իշխանությունը վախեցավ ստորագրել. Հայկ Մամիջանյան

Արարատ Միրզոյանը Հայաստանի մայրաքաղաքում չհամարձակվեց խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, պատկերացնում եք, թե դրում ինչ է խոսում: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Ֆրանսիայի հրապարկում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Ազգային ժողովում նա վախեցավ ասել, որ Հադրութը, Շուշին և մեր մյուս շրջանները օկուպացված են: Այսպիսի մարդիկ են մեր անունից խոսում:

Այդպես էլ մենք չստացանք մեր հետևյալ հարցի պատասխանը. հայ-ադրբեջանական մի քանի ձևաչափ կա այս պահին ընթացող, բայց ոչ մեկում իշխանությունը պարտադիր նախապայման չի դրել մեր գերիների վերադարձը ու մեր երկրի սուվերեն տարածքից ադրբեջանական զինյալների դուրսբերումը: Այդ երկու կետերը ներառված են մեր շարժման հայտարարության մեջ, որը իրենք վախեցան ստորագրել»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել