Հերթական սուտը բացահայտվեց. Արամ Վարդևանյան

Ամիսներ առաջ ասում էինք, որ գործող իշխանությունները երբ խոսում էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հերթական զիջմանն են գնալու՝ առանց նախապայմանների չեն անելու: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Այդքան փորձագետ կարողացել էին ֆիքսել, որ իրականում նախապայմաններ կան և օրվա իշխանություններն էլ գիտեին դրա մասին: Այսօր իրենք դա ընդունում են, այսինքն հերթական սուտը բացահայտվեց: Այդպես բոլոր ստերը հատ-հատ բացահայտվելու են: Չի կարող լինել իշխանություն, որը խաբում է իր ժողովրդին»,- ասաց նա:

Վերջինս քաղաքացիներին խնդրեց լինել համբերատար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել