Հայ համայնքը Թուրքիայի անբաժան մասն է: Այս մասին Twitter-ում գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք ընդունել ենք Թուրքիայի հայ համայնքի պատրիարք Սահակ Մաշալյանին և Վատիկանում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ Պարսամյանին: Հայ համայնքը մեր երկրի անբաժան մասն է, մենք կշարունակենք մեր երկխոսությունը և շփումները հայ համայնքի հայտնի ներկայացուցիչների հետ»,-ասել է Չավուշօղլուն։