Ցուցարարները ԱԳ նախարարության մոտ են

Սիրելի հայրենակիցներ, այս պահին երթով շարժվում ենք դեպի ԱԳՆ, որտեղ քիչ անց պետք է տեղի ունենա Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը, հայտարարել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Գնում ենք հստակ ասելու, որ դավաճանների այս իշխանությունը չի ներկայացնում հայ ժողովրդին։ Գնում ենք բարձրաձայնելու հայ ժողովրդի իրական օրակարգը։

Սիրելի հայրենակիցներ, միացեք փողոցում պայքարող ձեր քույրերին ու եղբայրներին։ Եկեք արտաքին գործերի նախարարության շենքի մոտ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել