Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հունիսի 8-ին, ժամը 19:28-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ գյուղի լճում քաղաքացի է ջրահեղձ եղել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով։
Փրկարարները Եղեգնուտ գյուղի ավազի հանքի մոտակա լճից դուրս են բերել Ս․ Ռ․-ի (ծնված 2003 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: