Ասպրամ Կրպեյանը պատմել է, թե ինչու էին գնացել Առողջապահության նախարարություն

Գնացել էինք, որովհետև նախօրեին նա համարձակվել էր արդարացնել ոստիկանության ապօրինի, անհամաչափ, բիրտ ուժի կիրառումը անչափահասների, տարեցների և հղի կանանց նկատմամբ: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

Վերջինս նշեց, որ մի քանի օր առաջ՝ իրենց խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ, կարմիր և սև բերետավորները մայթերից քաղաքացիների են բերման են ենթարկել, որից հետո անմարդկային խոշտանգումների և նվաստացուցիչ վերաբերմունքի ենթարկել այն շենքում որտեղ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է աշխատում:

«Մենք գնացել էինք այդ կնոջը հիշեցնելու, որ ինքն ու իր նմանները, քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, ովքեր նոյեմբերի 9-ից հետո շարունակում են իրենց հանցավոր համագործակցությունը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, բոլորը առերեսվելու են իրենց կատարած հանցագործությունների հետ և պատասխանատվության են կանչվելու: Իրենք պատասխան են տալու արժանապատիվ քաղաքացիների դեմ կատարած հանցագործությունների համար:

Մենք գնացինք, որպեսզի հիշեցնենք այն սահմռկեցուցիչ տեսարանը, թե իր ղեկավարած դիահերձարաներում ինչպես էին պահվում սրբազան մասունքները: Իմ գործընկերները, որոնք այսօր այնտեղ էին մեկ ամսից ավելի է կենդանի պատ են խաղաղ ցուցարարների և բերետավորների միջև: Մենք գնացել էինք հիշեցելու համար, որ չի  կարող արժանապատիվ հայ կնոջ սիրտը փառավորվել հունիսի 3-ին տեղի ունեցած տեսարաններից»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Աննա Մկրտչյանի և Ասպրամ Կրպեյանի հետ գնացել էին առողջապահության նախարարություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողների հարցին՝ ինչպես է գնահատում հունիսի 3-ի դեպքերի ժամանակ ոստիկանների գործողություններն ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ, Ավանեսյանը ասել էր․ «Կարող եմ ասել, որ այս ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերը և բոլորը առհասարակ գործում են խիստ ժողովրդավարական օրենքների տառին համաձայն, իրենց ծառայությունը իրականացնում են ամենայն պատշաճությամբ։ Պետք է նշել, որ իսկապես երբեմն զարմանում եմ մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա, նրանք փայլուն ծառայություն են իրականացնում, նաև շնորհակալություն եմ հայտնում նրանց»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել