Ոստիկանը Նիկոլ է, իսկ Նիկոլն էլ հայի գլխին սարքող մենթ է․ այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Ֆրանսիայի հրապարակում անցկացվող «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Մեզ ասում են՝ եկեք իրականությունից խոսենք, դե եկեք խոսենք։ Երեկ բախում չի եղել, ի՞նչ բախում։ Երեկ Նիկոլի բանդան, Նիկոլի ավազակախումբը հարձակվել է Հայաստանի փողոցներում, Հայաստանի արժանապատիվ քաղաքացիների խաղաղ երթին, սա է իրականությունը։ Այս երթի մեջ էին, կանայք, հղի կանայք, անչափահասներ։ Շուտով 24 ժամը լրանալու է ու գեթ մեկ ապացույց չեն ներկայացրել, որ քաղաքացին խփել է ոստիկանին, բայց կան բազմաթիվ ապացույցներ, թե ինչպես են ոստիկանները ջարդում քաղաքացու գլուխը, կողերը, ողերը, էլ չեմ խոսում՝ իմ վնասվածքների մասին։
Երեկ շատ բացահայտ հրաման էր հնչում՝ սրանց ցխեք։ Մեր հետ էին սիրելի հայրենակիցներ։ Ո՞նց կարող է հայ ոստիկանը հային ասել՝ ցխեք, սրանք ամենահասարակ խուժան են, ուրիշ ոչ մի բան։ Սրանք իրենց ֆորման հագած, այդ ֆորմայից արխային ընկած պատրաստ էին հրամանի դեպքում սպանել։ Սրանց իրական դատաստանը փողոցային մակարդակով է լինելու, ուրիշ տարբերակ չկա։
Ոստիկան, այնքան է քեզ արժեզրկել, Նիկոլն այնքան է քեզ անկարող դարձրել, որ Նիկոլը, ով 10 տարի առաջ կազմակերպեց ոստիկանը սպանությունը, հիմա այդ գործի համար արդարացվել է, այդքան են քեզ ստորացրել ոստիկան, այ դրան ես դու հիմա ծառայում։
Նիկոլ իր ամբողջ կյանքում փախել է, երբ լրագրող էր փախնում էր, երբ քաղաքական գործիչ էր փախնում էր, հիմա մեզանից է փախնում, զոհվածների ծնողներից է փախնում և այդպես իր շողքից էլ է փախնելու։ Ինքն ասել էր՝ էլ երբեք ոստիկանները հատուկ միջոց չեն կիրառի, երեկ ոստիկաններն իր հրամանով հատուկ միջոց են կիրառել, ժամկետնանց հատուկ միջոց են կիրառել, մեր քաղաքացիների կյանքին սպառնացող միջոց են կիրառել՝ իր վախերը հանգստացնելու համար։
Ինքը պետք է գնա, ինքը երեկ Երևանի կենտրոնում հայի արյուն թափել տվեց, ինքը մեզ հետ ամեն ինչ արել է, սպանություն, պատերազմ, տառապանք․․․»,-ասաց պատգամավոր Աննա Մկրտչյանը։